▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչապետին ասել էի՝ ինձ տեսնում եմ կա՛մ ոստիկանապետի, կա՛մ, ՊՎԾ պետի, կա՛մ ՊԵԿ նախագահի պաշտոնում». Դավիթ Սանասարյան

ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանն ասել է, որ ինքն է առաջարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ դառնա ՊՎԾ ղեկավարը:

«Վարչապետն ինձ հարցրել է, թե որտեղ եմ ինձ տեսնում: Ես երեք տեղ եմ ասել, հրապարակային այս մասին դեռ չեմ ասել: Ես ասել եմ կա՛մ ոստիկանապետ, կա՛մ ՊՎԾ պետ կա՛մ ՊԵԿ նախագահ: Ոստիկանապետ ես չեմ կարողացել, քանի որ օրենքի խնդիր կար և այն երկուսի մեջ ես ընտրություն եմ արել: Վարչապետին վերջնական ասել եմ, որ ինձ տեսնում եմ ՊՎԾ-ում»,-ասել է Սանասարյանը:

Հարցին, թե արդյոք իր փորձը թույլ տալի՞ս էր այդ պաշտոնը ստանձնելու համար, Սանասարյանը պատասխանել է. «Իսկ ո՞ւմ փորձն էր թույլ տալիս: Մենք շարժման ընթացքում երկրի վարչապետը վարչապետ չէր եղել ընդհանրապես: Իմ ծավալած գործունեությունը, ես օրինականության համար կռիվ եմ տվել, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տվել, շատ մոտ էի»:

Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее