ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը, այսօրվա ասուլիսի ընթացքում, կարծիք հայտնելով, որ Տիգրան Սարգսյանին վարչապետ է վերանշանակվել, որ քննադատության սլաքը ուղղվի նրան, որովհետև նա բազում սխալներ է անելու, և պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի վարչապետը, որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, վերջինիս խորհուրդ էր տվել. «Թող ինքնասպան լինի»:
Նշված կարծիքի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից:
Վերջինս, ով ընդհանրապես տեղյակ չէր իր ղեկավարի հասցեին արված այսօրվա քննադատությունից ու կարծիքից, հարցը լսելուց հետո նախ խնդրեց կես ժամից զանգահարել, իսկ կես ժամ հետո էլ` 40 րոպեից:
Հուսով ենք, որ պարզ հարցի վերաբերյալ կառավարությունից սպասվող պատասխանը տխուր նոտաներով չի լինի: