ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Ինեսսա Գաբայանին Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Ինեսսա Գաբայանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից», - ասված է վարչապետի որոշման մեջ:


