▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչախումբը ամենաշատը վախենում է հենց օրինական պայքարից

Ցանկացած ապօրինի իշխանություն շատ կցանկանար, որ ընդիմությունը հետ կանգներ, չմասնակցեր որևէ նիստի: Այդպես իշխանությունը կարող էր իշխել հավերժ: Այսօր, մենք մեր քաղաքական պայքարը մղում ենք օրինական իշխանության դեմ, ինչպես քաղաքակիրթ երկրկներում է: Այսօր Հայաստանում իշխանությունն ինչ ցանկանում դա է անում: Իսկ այն վերացնելու, օրինական իշխանություն հաստատելու միակ ձևը գործելն է հանուն ժողովրդի, հանուն երևանցու: Այնպես որ դա ոչ մի կապ չունի տվյալ իշխանության օրինականությունը ճանաչել-չճանաչելու խնդրի հետ: Այդպիսի խոսակցություններ տարածողները հույս ունեն, թե ոմանք միամտաբար կհավատան նման պարզունակ մեկնաբանության ու դրանով կհիասթափեցնեն, կթուլացնեն մեզ և մեզ իրենց ձայն վստահած հազարավոր երևանցիներին: Քաղաքական պայքարը մղվում է փաստացի գոյություն ունեցող, իրողություն հանդիսացող իշխանության դեմ՝ լինի դա օրինական, թե անօրինական: Իսկ Հայաստանում տիրող վարչախումբը, ուզենք թե չուզենք, փաստացի իրողություն է: Ընդ որում, նա ամենաշատը վախենում է հենց օրինական պայքարից:


Երևանի ավագանու ԲՀկ խմբակցության անդամ Ռաֆֆի Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее