▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Մինասյան. Մենք մեր առջեւ խնդիր չէինք դրել դուրս գալ խմբից

Ո՞վ է ասել, որ մենք գնալու ենք Բրազիլիա: Ես այդպիսի բան ասե՞լ եմ: Մենք մեր առջեւ խնդիր չէինք դրել դուրս գալ խմբից, այլ պետք է կատարելագործենք մեր խաղը:

Այդ մասին մարտի 26-ին կայացած Հայաստան – Չեխիա (0:3) խաղից հետո ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Ես չեմ գտնում, որ մեր հավաքականի խաղի որակն ընկել է: Պարզապես արդյունք չկա:

Ո՞վ է ասել, որ մենք գնալու ենք Բրազիլիա: Ես այդպիսի բան ասե՞լ եմ: Մենք մեր առջեւ խնդիր չէինք դրել դուրս գալ խմբից, այլ պետք է կատարելագործենք մեր խաղը: Նորեկներից շատ գոհ եմ, բոլորից:

Մեր սխալի արդյունքում չեխերն առաջինը գոլ խփեցին եւ հաղթեցին:

Ինչո՞ւ Մանուչարյանը, այլ ոչ թե այլ խաղացող: Արասը տասը օր չէր խաղացել, իսկ Սակիոսվին մենք խաղադաշտ ենք դուրս բերում խաղը արագացնելու համար:

Ցանկացած պարտություն մարզիչի պարտությունն է: Տարոն Ոսկանյանն այս պահին ավելի լավ տարբերակ էր, քան Արտյոմ Խաչատուրովը:

Կամո Հովհաննիսյանի անցումները չէին ստացվում, երեւի, լարվածության պատճառով: Կոնկրետ առաջադրանք չէր եղել հարձակվել կենտրոնով, թե եզրերով: Մենք, հաշվի առնելով Կամոյի խաղային որակները, խաղը կառուցում էինք եզրերով: Մենք միշտ խաղում ենք նույն սխեմայով, բայց մարտավորությունը փոխվում է», ասա Վարդան մինասյանը:

Աղբյուրը` Նյուզ.am Sport

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее