▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանին կալանավորեցին

Կոտայքի մարզի դատարանը բավարարեց ոստիկանության ներկայացրած միջնորդությունը` հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանն այսօր՝ դատարան տեղափոխելուց առաջ բժշկական կենտրոնի մուտքի մոտ ցավակցություն է հայտնել ավտովթարից մահացածների ընտանիքներին, այնուհետեւ շարունակել.  «Քննիչի գործողություններն ինձ համար առավել տարօրինակ են, ո՞ւր են շտապում, չեմ հասկանում: Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել, ես չեմ խուսափում պատասխանատվությունից»,- եզրափակել է դերասանը:

Հիշեցնենք, որ այսօր ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի  փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշել էր, որ գործով քննիչը մի շարք սխալներ է թույլ տվել: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее