Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը ՖԲ իր գրառմամբ նշել է. «Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը միակն է Հայաստանում, որը հիմնադրման օրից ունեցել է 4 առաջնորդ: Մյուս բոլոր կուսակցությունները այսօր էլ ղեկավարում են հիմնադիրները: ՀՀԿ-ի նախորդ 3 առաջնորդները սպանված են: Համբերենք և տեսնենք, թե որքան է դիմանալու այս մեկը»:
Վերոնշյալ թեկնածուն զավեշտի հասնող շատ հայտարարություններ էր արել, սակայն նրա այս հայտարարությունն ավելին է, քան զավեշտը: Յուրաքանչյուրս իրավունք ունենք չընդունելու այս կամ այն թեկնածուների ծրագրերն ու գաղափարները, չհարգել կամ քննադատել նրան, սակայն այպիսի հայտարարությունները խոսում են մարդկանց բարոյազրկության ու հասարակության համար վտանգավոր լինելու մասին:
Ավելին, եթե մինչև այժմ փորձում էի անտեսել Սեդրակյանի կենսագրության «մութ անցքերը», կարծելով, թե դրանք կարող են նրա դեմ ուղղված սև քարոզչության էլեմենտներ պարունակել, ապա հիմա մոտեցումս շեշտակի փոխվել է:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից