▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում վատացել է․ փաստաբան

«Գտնվում եմ ԱԱԾ մեկուսարանի մուտքի մոտ։ Նոր հանդիպեցի պարոն Ղուկասյանի հետ։ Նրա առողջական վիճակը մտահոգիչ է․ մի կերպ է գիշերն անցկացրել, այս պահին ունի բարձր շաքար, գլխապտույտ, տեսողության խնդիր ու ականջներում խշշոց»,- քիչ առաջ հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի (լիազորությունները կասեցված են) պաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ որևիցե բժիշկ նրան չի այցելել։ Նա պահանջում էր Ղուկասյանին հիվանդանոց տեղափոխել։

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում  վատացել է: Այս մասին ահազանգում է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից քիչ առաջ հայտնել են՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Գյումրի համայնքի ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее