▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի կուսակցությունը կարևոր լուր է հայտնել

ԴՕԿ կուսակցության լրատվական գրասենյակը տեղեկացնում է, որ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը մասնակցելու է 2026 թվականին նախատեսված Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին։

Վարդան Ղուկասյանը և ԴՕԿ կուսակցությունը հավատարիմ են մնում իրենց սկզբունքներին՝ շարունակելով պայքարը արդարության, օրենքի գերակայության և ժողովրդի շահերի պաշտպանության համար։

ԴՕԿ կուսակցությունը մտնում է քաղաքական պայքարի նոր փուլ՝ առաջնորդվելով համոզմամբ, որ Հայաստանի ապագան հնարավոր է կառուցել միայն արդարության, ազնվության և ազգային համերաշխության հիմքի վրա։

Այս որոշմամբ կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կանգնելու յուրաքանչյուր այն քաղաքացու կողքին, ով հավատում է արդար ընտրությունների, պատասխանատու իշխանության և արժանապատիվ պետության գաղափարին։

ԴՕԿ կուսակցությունը կոչ է անում բոլորին միանալ արդարության շարժմանը և համատեղ քայլերով ձևավորել մի Հայաստան, որտեղ արդարությունը ոչ թե խոսք է, այլ իրականություն։

Դիտեք նաև՝

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее