▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդանիկի որդին ինչո՞վ է պակաս Լիսկայի որդուց

ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու և ընկերների կողմից Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելու մասին հրապարակումների  տեղեկության մանրամասները։
Ասում են՝ Սպոն էնքան է լկտիացել, որ սպառնացել է՝ «խփել տալ» քաղաքապետին։
Կրիմինալի մաջ թաթախված այս երիտասարդի պահվածքն ինձ չի զարմացնում. նա լավ գիտի,որ իր հայրն ոչ պակաս հանցագործ է ու «պատժվեց»՝ ընդամենը պաշտոն կորցնելով։
Նա տեսել է նաև, որ Լիսկայի մարդասպան որդին՝ իր նման այլանդակ տեսակ, ազատ շրջում է փողոցում։
Այնպես որ՝ խնդիրն ոչ թե Լիսկաները, Վարդանիկները ու նրանց թուլեքն են, այլ՝ այն անպատժելիությունը, որ երկրում զոռբաներ է ծնում…

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее