Գյումրին դեռևս չի ազատվել Վարդանիկի ազդեցություն և նա իրեն այնքան անպատիժ է սկսել զգալ, որ այսօր առավոտյան հրահանգել է փակել տալ Երևանից Գյումրի մտնող գլխավոր ճանապարհը: Վարդանիկը ոտքի է հանել խեղճ երթուղայինների վարորդներին, որոնց ստիպել է մասնակցել բողոքի այդ ակցիային: Երթուղայինների վարոդները ստիպված դուրս են եկել ակցիային մասնակցելու ու դժգոհում են, որ 20 համարի երթուղին, որի գործողությունը դադարեցվել է երկու օր առաջ, քանզի մրցույթներն անցել են կոպիտ խախտումներով, այսօրվանից էլ չի գործելու և վարդանիկը նրանց արգելել է գնալ և այլ երթուղայիններում աշխատանքի անցնել: ՄԻ կողմից վարդանիկը մարդկանց մղում է անօրինական գործողությունների, մյուս կողմից չի թողնում, որ մարդիկ իրեն պատկանող այդ գծից դուրս գան և գնան աշխատելու այլ երթուղիներում: Ամենահետաքրքիր այն է, որ Վարդանիկի անհեռատես այս քայլերից հետո կհետևի դատախազության կողմից քրեական գործի հարուցումը, որի շրջանակներում ազատազրկման կդատապարտվեն վարդանիկի նախկին թիմակիցները, որոնք եղել են այսպես կոչված տրանսպորտային հանձնաժողովի մեջ, որն էլ օրենքի կոպիտ խախտումներով թույլատրել է սպասարկել այդ երթուղին: Ինչպես ասում են` վարդանիկն իր փողի համար իր թիմակցիներին շարունակում է «փուռը տալ»:
Լուսանկարը` PanarmenianPhoto-ի