▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդանին պետք է պաշտպանել, բայց առաջարկում եմ օգնել նաև մահացած երեխաների հարազատներին

Մտածում եմ՝  սխալ է, որ հասարակությունը իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Վարդան Պետրոսյանի նկատմամաբ դատարանի անհասկանալի որոշման վրա: Իհարկե դա անհրաժեշտ է, բայց մյուս կոմից շատ կցանկանայի, որ նույն ուշադրությունը լիներ մահացած երեխաների ընտանիքի, հարազատների նկատմամբ:

Երեխաներին հետ չես բերի, դժվար է պատկերացնլ, թե ինչպես կարելի է սփոփել նրանց ծնողներին,բայց հասարակությունը մի բան հաստատ կարող է անել, ցույց տալ, որ նրանք մենակ, անտեսված չեն իրենց ողբերգության մեջ:

Իսկ մեզանից շատերը նույնիսկ նրանց անունները չգիտեն:

Վարդանին պետք է պաշտպանել մեր արդարադատության  «արդարությունից», բայց առաջարկում եմ նախաձեռնել նաև մահացած երեխաների ընտանիքներին ինչ-որ ձևի օգնություն:
Նրանք չպետք է իրենց մենակ և անտեսված զգան իրենց վշտի մեջ:

Պետրոս Ղազարյան 

Լուսանկարում վթարից մահացած տղաներից մեկն է՝ քրոջ հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее