▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդենիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սոթք գյուղում կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։

Բեռնախցիկում հայտնաբերվել է Արցախից Հայաստան բերված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու չորս պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի՝ ընդհանուր 120 փամփուշտով։ Զենք-զինամթերքը վերցվել է։

«Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքն անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Արցախից Հայասատան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները»,– ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее