▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդենիսում ադրբեջանցիները ջարդել են 19-ամյա հայ զինծառայողի ականջը

Վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հատվածում հայ-ադրբեջանական զինվորականների միջեւ տեղի ունեցած հերթական միջադեպի արդյունքում մարմնական վնասվածք են ստացած 4 զինծառայող:

/filemanager/uploads/zinvor.png

Այս մասին գրում է Irakanum.am-ը:

Կայքի տեղեկություններով՝ նրանք եղել են ժամկետային զինծառայողներ: Նրանցից մեկը՝ 19 ամյա Ք. Է.-ն, այս պահին գտնվում է հոսպիտալում՝ ջարդված ականջով, դեմքն ամբողջությամբ կապտած եւ ձեռքի վնասվածքովԶինծառայողը գտնվում է հոգեբանական տրավմայի մեջ:

Կայքին հայտնի է դարձել նաեւ, որ զինծառայողներին հրահանգ է եղել կրակել միայն օդ, ինչը չի վախեցրել ադրբեջանցիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее