▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարջապես կամ բանակցեք կամ ասեք, որ չեք բանակցելու». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարջապես կամ բանակցեք կամ ասեք, որ չեք բանակցելու մարդիկ հույսով չսպասեն...

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող մոտ 60 մեր հայրենակիցների համար, ովքեր մեկնել էին Բագրատաշեն` ռուսական կառավարությունը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, կարողացել է բանակցել և հասնել նրան, որ 2 ավտոբուսով իրենց քաղաքացիները Վրաստանի տարածքով կտեղափոխվեն ՌԴ։

Մինչդեռ, ՀՀ կառավարությունը, ունենալով դիվանագիտական և եղբայրական հարաբերություններ Վրաստանի հետ` դեռևս չի կարողանում կամ չի ցանկանում բանակցությունների միջոցով լուծել Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիներին իրենց մեքենաներով հայրենիք վերադարձնելու խնդիրը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее