ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացրած որոշման նախագիծ, ըստ որի սիրիահայերի սիրիական վարորդական իրավունքի վկայականները կփոխանակվեն հայկական ժամանակավոր վկայականներով: Ուշագրավն այն է, որ դրա համար պարտադիր չէ քննություն հանձնել, բայց պարտադիր է պետտուրք վճարել: Այսինքն կարևոր չէ սիրիական վկայական ունեցող սիրիահայը մեքենա վարել գիտի, թե ոչ: Կարևորն այն է, որ նա պետտուրքը մուծի: Տրամաբանորեն, կարծես թե պետք է լիներ հակառակը. այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Վարորդական իրավունք ստանալու համար կարևորը ոչ թե քննությունն է, այլ` պետտու՞րքը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet