Կարդում եմ այսօրվա «ԶԻԼ» արկածների մասին «ակԾիվիստական մտքերը» ու առաջին հերթին մտքիս գալիս է «Վարորդը նաև հսկիչ է», իսկ տվյալ դեպքում «ակԾիվիստը նաև գայիշնիկ է» արտահայտությունը։
Չէ, ես հասկանում եմ, որ ձեզ համար ձեր կյանքի առանցքն ու կենտրոնը քաղաքապետարանն է, բայց միշտ չէ, որ վերաբերմունքը փոխադարձ է լինում։
ԱկԾիվիստներ ջան, բավական չէ՞ ձեզ հետ տեղի ունեցած ամեն անհաջողության պատճառը փնտրեք այս կամ այն կառույցի կամ անձի մեջ։ Ակամայից հիշեցի շատ լավ ֆրանսիական ֆիլմ Պիեր Ռիշարի մասնակցությամբ՝ ''Невезучие''....
Դե ասեք, պատահար է տեղի ունեցել, փառք Աստծո, կարևորը ձեզ բան չի եղել, ու անվնաս կշարունակեք ձեր «պայքարը» :
Ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «Ինչ լինի, ժեշտին լինի»։
Ո՞ւր են նայում, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները։
Հ.Գ.
Իսկ եթե ավելի լուրջ, վստահ եմ, որ համապատասխան մարմինները հնարավորինս կարճ ժամանակահատվածում կբացահայտեն այդ «օրինախախտ Զիլի» հետ կապված «մութ» մանրամասները և «մեղավորները» կկրեն իրենց հասանելիք պատիժը։
Ֆեյսբուք