▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդների համար դատական մատչելիության իրավունքը կսահմանափակվի. Փոխոստիկանապետ

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը պատասխանում է ԱԺ պատգամավորների հարցերին՝ կապված «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում և հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հետ։

Ըստ այդմ` ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։

«Այսինքն, եթե Ռուսաստանի Դաշնությունում մեր կողմից տրված վարորդական իրավունքի վկայականները ճանաչվեցին, և դրանցով հնարավորություն տրվեց, օրինակ, տաքսի վարել, մենք նույն փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք ՌԴ քաղաքացիներին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով արգելվում է տաքսի վարել։ Ըստ փոխոստիկանապետի՝ եթե այս օրենքի նախագիծն ընդունվի, և Ռուսաստանի քաղաքացին գա Հայաստան և ցանկանա տաքսի վարել, դա նրան չի թույլատրվի։ Լրագրողների դիտարկմանը, թե սա պատասխա՞ն է Ռուսաստանին, Հովհաննես Քոչարյանը շեշտել է

«Դա պատասխան չի նրանց արարքին։ Սա նույն կարգավորման նախատեսումն է՝ մեր օրենսդրության մեջ միասնականացում ապահովելու համար»։

Հովհաննես Քոչարյանը նշել է, թե իրենք փորձել են այդ հարցը կարգավորել։ Ավելին, ըստ նրա՝ կամք կա, որ այդ նախագծում ՌԴ-ում փոփոխություններ արվեն, բայց ըստ իր տեղեկության՝ «մինչև հիմա այդ նախագիծը դեռ վերջնական ընթերցում չի ունեցել»։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է դա ռուսերենը պետական լեզու չդարձնելու հետ է կապված, Հովհաննես Քոչարյանն արձագանքել է

«Ասում էին, որ պետական լեզուն պետք է ռուսերեն լինի, որ հնարավորություն տրվի այդ հնարավորությունից օգտվելու, բայց հետո ասվեց, որ փոփոխություններ կարվեն, և կհամապատասխանեցվի ԵԱՏՄ օրենսդրությանը։ Հիմա, եթե կհամապատասխանեցվի ԵԱՏՄ օրենսդրությանը, մենք էլ կանենք նույն բանը»,- շեշտել է փոխոստիկանապետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее