Հոկտեմբերի 11-ին կայացած 2018թ. Աշխաչհի գավաթի խաղարկության Լեհաստան-Հայաստան խաղից հետո, «Ազգային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ւնեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետխաղային մամուլի ասուլիսը:
-Ռումինիայի խաղից հետո թիմը կարծես վերածնված լիներ: Ինչ՞ի հաշվին հաջողվեց վերականգնել թիմի խաղը:
-Բոլոր թիմերն էլ ունենում են վատ և լավ խաղեր: Այս տարվա անհաջողությունների շղթան մեզ շատ անհանգստացնում է: Գիտեք որ հիմանական կազմի 7 ֆուտբոլիստ վնասվածքներ ունեն և տղաները իրենց մեջ ուժ գտան ծանր պարտությունից հետո հավաքվել:
Մրցավարությունից կոռեկտ չէ խոսել, բայց ուզում եմ ասել ձեզ, նկատե՞լ եք թե որ րոպեին գոլ խփեցին: Երկրորդը, որպես կանոն, եվրոպական մրցաշարերում մրցավարը սկզբից բանավոր զգուշացնում է, այնուհետև դեղին քարտ ցույց տալիս: Ամեն դեպքում շնորհավորում եմ Լեհաստանի հավաքականին, շնորհակալություն եմ հայտնում տղաներին, այսօր տակտիկապես շատ գրագետ խաղացին և կարծում եմ, որ, եթե Օզբիլիսը երկու անգամ մնալով դարպասապահի առջև մեն-մենակ, գոնե մեկ գոլ խփեր, ապա մենք կհաղթեինք:
-Կարմիր քարտը կարծես թե ոչինչ չփոխեց խաղի ընթացքում: Ին՞չ ասեցիք տղաներին, որ ավելի հաջող սկսեցին խաղալ
-Ես տղաներին ասեցի, որ նույն մոդելով է պետք խաղալ, որովհետև ինչպես տեսաք մենք Մարկոսին հետ քաշեցինք և կարողացանք փակել հենակետայինի դիրքը: Տարոն Ոսկանյանը ճիշտ կատարեց Գաել Անդոնյանի պարտավորությունները: Ճիշտ է, հակառակորդը լավ պահեր ունեցավ, բայց ամեն դեպքում, նամանավանդ այսօր, խաղալով 10 հոգով, մենք արժանի չէինք պարտության:
-Երկրորդ խաղն անընդմեջ Գաել Անդոնյանը անթույլատրելի սխալներ է անում: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք
-Խաղը պետք է կրկին նայել, ամեն դեպքում ժամանակ է պետք, որ քննարկենք դա:
-Երբ չհրավիրեցիք Կորյանին, Արշակյանին և Սարկիսովին, Ձեզ շատ քննադատեցին: Հաշվի առնելով այսօրվա հանդիպման ընթացքում ունեցած պահերը, չե՞ք կարծում, որ իրենց ներկայության դեպքում հաշիվը այլ կլիներ
-Կորյանը հայտացուցակում էր: Այնպես ստացվեց, որ չէինք կարող հարձակվող օգատոգործել և հույսը դրել էինք մեր եզրային կիսապաշտպանների վրա, որոնք պետք է իրացնեին հակագրոհները: Այդպես էլ եղավ, բայց արդյունքի չհասանք: Արշակյանը չարդարացրեց սպասելիքները, իսկ Սարկիսովը իմ տակտիկական մոդելին չի համապատասխանում
-Ին՞չ կասեք Ռոբերտ Լևանդովսկու խաղի մասին: Դանիայի դեմ նա երեք գոլ խփեց…
-Ինձ թվում է, որ ցանկացած մարզիչ կասի, որ Լևանդովսկին բարձրակարգ հարձակվող է և ցանկացած հավաքական կուզենար ունենանր նման հարձակվող: Բացի վերջին գոլի դրվագից, կարող եմ ասեմ որ, մեր պաշտպաններին հաջողվեց չեզոքացնել իրեն:
-Անցակացված խաղերից ո՞րն էր Ձեր համար ամենադժվարը
- Երեք էլ դժվար էին, բայց վերջին երկուսը առանձնապես, քանի որ խաղում էինք 10 հոգով: Ինձ թվում է որոշակի ժամանակ հետո մեզ կհաջողվի ավելի լավ խաղալ:
-Ես հիշում եմ այն ժամանակները երբ Հայաստանի հավաքականը Կոպենհագենում հաղթում էր4:0 հաշվով: Ինչպե՞ս եք հիմա գնահատում հավաքականի վիճակը և Ձեր կարծիքը խմբում տիրող իրավիճակի մասին
-Իրավիճակը խմբում լարված է լինելու, այսօր Չեռնոգորիան կրկին միավորներ վաստակեց: Երբ մեր առաջատարները վերադառնան, մեզ հետ էլ դժվար կլինի խաղալ: Ինչ վերաբերվում է նախկինում ունեցած հաջողություներին, ապա այն ժամանակ լավ կազմ ունեինք, բոլոր տղաները պատրաստ էին: Հիմա որոշ ֆուտբոլիստներ խաղային պրակտիկա չունեն իրենց թիմերում, ամեն դեպքում աշխատում ենք, որ հետագայում լավ հավաքական ունենանք: