▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղաժամ է Ռուսաստանին բացահայտ մեղադրանքներ նեկայացնելը

«Հպարտ և ուրախ եմ, որ մեր բանակը կարողանում է իր առջև դրած խնդիրները լուծել: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա բոլորս ընկալում ենք, որ երկիրը մերն է ու միասնական ենք: Մենք հասկանում ենք, որ որևէ մեկը չի գալու մեզ օգնի»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էլ շարունակելով վերջինին՝ նշեց.

«Մենք պետք է այս գաղափարով ապրենք: Մենք էլ ունենք զինատեսակներ, որոնք հզոր են, քան Ադրբեջանի օգտագործած զինատեսակները»: 

Անդրադառնալով Ռուսաստանի դերին՝ քաղաքագետը նկատեց.

«Կարծում եմ, որ վաղաժամ է Ռուսաստանին բացահայտ մեղադրանքներ նեկայացնելը: Դիվանագիտությունը բազմադեմ խաղ է: Տարածաշրջանային խաղերը խոշոր պետությունները մեկ սցենարով չեն գրում: Մենք պետք է ամեն ինչ հաշվի առնենք ու մեր խոսքը հասցնենք միջազգային հանրությանը»:

Թևան Պողոսյանի կարծիքով էլ՝ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ՀՀ դիվանագետները կարող են խնդիր բարձրացնել այն մասին,  որ ՄԱԿ-ում քննարկեն սանկցիաների հարցը: Այսինքն, եթե որևէ երկիր եթե զենք վաճառի տարածաշրջանի երկրներին, սանկցիաներ կկիրառվեն: Զենքի բացակայության դեպքում դիվանագետները կնստեն սեղանի շուրջ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее