▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը կարող ա՞ մածունի համար էլ կռիվ անեք.Գալուստ Սահակյան

«2008 թվականից քննարկվում էր, հասարակությունը տեղյակ էր, որ գների թանկացում է տեղի ունեցել: Մեքենաների մեծ մասը հնացել են, այն ժամանակ 7000 էր, հիմա` 20.000 է: Վաղը կարող ա՞ մածունի համար էլ կռիվ անեք, քանի որ նրա գներն էլ են իջնում-բարձրանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդրին` ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերում է տրանսպորտի ուղեվարձի հետ կապված քաղաքացիների բողոքներին, ցույցերին, Գալուստ Սահակյանն այս ամենի համար շատ ուրախ է, քանի որ, ըստ նրա` քաղաքացիական նախաձեռնությունը չստացավ քաղաքական երանգավորում, մուտք չգործեցին քաղաքական գործիչներ:

«Քաղաքացիական նախաձեռնությունը հիմք է, որ ժողովուրդը մասնակցի կառավարման պրոցեսներին, չնայած, եթե դեմ լինեին` մի գիշերում կմարեր այս շարժումը»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Խոսելով ուղեվարձի գնի իջեցման մասին` Գալուստ Սահակյանն ասաց.«Այս թանկացմամբ միայն կկարողանան Երևանում պահպանել տրանսպորտը»:

Իսկ ժողովրդին օգնող, անվճար տեղափոխող վարորդներին խորհուրդ տվեց վաճառել մեքենաները, մի 2 ավտոբուս գնել, 50 դրամ էլ ուղեվարձ ունենալ, կամ էլ`մեքենաների վաճառքից ստացված հասույթից ամեն մեկին 1000 դոլար բաժին հասցնել, որը մի 3 տարի կհերիքի:

Ասուլիսի ավարտին լրագրողները Գալուստ Սահակյանին խնդրեցին միասին գնալ և երթուղային նստել, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավարը մերժեց` ասելով.

«Ձեզ համար մեծ պատիվ կլինի, որ Ձեզ հետ տրանսպորտ նստեմ, ես տրանսպորտ չեմ նստում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее