▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը վարչապետը հանդես կգա հայտարարությամբ

A1plus.am-ը գրում է. Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի խոսքերը, թե ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, վարչապետն այսօր չցանկացավ մեկնաբանել։

«Բայց ինքը հարց է տվել այդ փաստաթղթերի հետ կապված, ես ի՞նչ արձագանքեմ։ Մեր նպատակը, ցանկությունը՝ որպես ռազմավարական գործընկեր, մի քանի հարթակներից հայտնել ենք և չի փոխվել մեր դիրքորոշումը։ Ուղղակի մենք հիմա զբաղված ենք մեր երկու կարևոր գործով. տնտեսության զարգացումը, որից պետք է ածանցվեն մեր ապագա բոլոր հաջողությունները, և որոշ քայլեր ենք ձեռնարկում, որի շուրջ վաղը՝ կառավարության նիստից առաջ, ես հանդես կգամ հայտարարությամբ»։


Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее