▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղուց չեմ պարել․ 10 բան, որ Աշոտյանը կանի պաշտոնաթողությունից հետո

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կազմել է 10 կետից բաղկացած գործերի ցուցակ, որոնք պետք է անել պաշտոնաթողությունից հետո: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

 

 

 

 

 

 

 

 

«Այս ցուցակը կազմել եմ ուղիղ 3 տարի առաջ այս օրը, երբ թողեցի ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնը։ Մի տարի հետո ընտրվեցի ՀՀ ԱԺ պատգամավոր։

Ասածս այն չէ, որ ամեն ինչ ժամանակավոր է։ Դա ճշմարտություն է։ Ասածս այն է, որ ցուցակը այսօր էլ արդիական է:

10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո

 

 

 

1. Երեխեքին արտահերթ տանել սրճարան
2. Ակումբներից մեկում մասնակցել փարթիի, վաղուց չեմ պարել
3. Մի քանի զույգ ջինս ու ազատ ոճի հագուստ գնել, փողկապներից շունչ քաշել
4. Որոշ ժամանակ չպատասխանել լրագրողների զանգերին,թող մի քիչ կարոտեն
5. Ժամանակավոր անջատել բոլոր զարթուցիչները, մի քանի օր անընդմեջ արթնանալ ըստ ցանկության
6. Ընկերներով գնալ գարեջուր խմելու, և ոչ միայն
7. Վերջապես սկսել զբաղվել դոկտորականով, քանի շահերի բախում նորից չի առաջացել
8. Կարդալ բոլոր այն գրքերը, որոնց մեջ էր մնացել աչքս այս տարիների ընթացքում


9. Վայելել մշակութային կյանքը՝ ցուցահանդեսներ, համերգներ, երեկոներ
10. Վերջապես պատասխանել Մերսում Դինուլի ֆեյսբուքյան նամակներին»,- գրել է նա: 

Կարդացեք նաև՝ Շատ ուժեղ սթրեսային փուլ էր տղաներիս համար. Աստված կա, ամեն մեկն իր պատիժը կստանա. Աշոտյանի բացառիկ հարցազրույցը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее