▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վաղվանից` անհնազանդության ակցիաներ». Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը վերադարձավ հրապարակի բեմ ու կոչ արեց վաղվանից` առավոտ ժամը տասից, մի քանի օր դիմել անհնազանդության ակցիաների: Նա դիմեց ուսանողներին, «բոլոր այն գործարարներին, ում համար փողն ամենակարևոր արժեքը չէ» և բոլորին` պայքարել ևս մի քանի օր: «Ես հավես չունեմ մի քանի ամիս դրսերը մնալու, այս ու այնկողմ քայլելու: Մաքսիմում 7-10 օր, ինչքան օրինական գործընթացը կպահանջվի: Վաղվանից բուհերը պիտի չաշխատեն: Ոչ ոք թող ինքնագործունեությամբ չզբաղվի, այլապես անընդհատ սադրանքներ կլինեն»,- ասաց նա:

***

«Իզուր բարդացրեցիր մեր կյանքը, քոնն էլ` մեզ հետ»,- Փաշինյանին դիմեց Բագրատ Սրբազանը` ներկայացնելով հետագա անելիքները:

«Առաջին քայլը, որ անելու ենք, բնականաբար, լինելու է Ազգային ժողովում նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը: Սա քննարկվելու է 3 խմբակցությունների հետ:

Շատանալու ենք, ինչ որ ձեզ ասել են, հակառակն ենք անելու, ժողովուրդ ջան: Ես գիշերն այստեղ եմ մնալու»:

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Իմպիչմենտի փուլը
Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական չտվեց: Կարծում եմ՝ երկրում միամիտ մարդ չկար, որ հավատար Փաշինյանի բարոյականությանը:
Բագրատ Սրբազանն առաջ քաշեց իմպիչմենտի գաղափարը, որը դարձյալ քաղաքական կարևոր գործիքակազմ է: Իհարկե, սա ավելի բարդ գործընթաց է, որովհետև ենթադրում է ոչ միայն համերաշխություն Փաշինյանի պաշտոնանկության, այլ նաև վարչապետի թեկնածուի հարցում:
Սա խորհրդարանի ընդդիմադիր սեգմենտներից պահանջում է որակյալ կոմպրոմիս՝ այնպիսի թեկնածուի առաջադրում, որը կկարողանա պահպանել, զարգացնել Փաշինյանի հրաժարականը պահանջող հասարակության, շարժման կոնսոլիդացիան:
Կկարողանա՞ խորհրդարանական ընդդիմությունը հանձնել այս քննությունը, որովհետև դա ուղղակիորեն կնպաստի քաղաքացիական անհնազանդության նպատակային ակցիաների կազմակերպմանը:

***

«Ի՞նչ է կատարվում այդտեղ»,- մատնացույց անելով ժողովրդի մեջ մխրճված դեղին բեռնատարը, նշեց հրապարակի բեմ բարձրացած Բագրատ Սրբազանը: Ավելի ուշ նա հավելեց. «Փաստորեն մեքենան քշել են ժողովրդի վրա: Սա սադրանք է, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ժողովուրդ, որդ որ մոտիկ եք, հանգիստ կերպով բացատրեք վարորդին, որ չի կարելի; Խնդրում եմ` առանց բռնության»,- հորդորեց Սրբազանը:

Առանց բռնության, սակայն, չհաջողվեց, տեսանյութում պարզ երևում է, որ բեռնատարի մեջ մի քանի մարդ հարվածներ է հասցնում մյուսին, հավանաբար` վարորդին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее