▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վա՛յ նրան, ում աղջկա, փեսայի կամ բարեկամի արտոնյալ լինելու մասին լուր կհրապարակվի.Բախշյանը՝ վարչապետի ուղերձի մասին

Օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսելով կրթական համակարգում ծանոթ-բարեկամներով նշանակումների մասին՝ կարևորել էր փոփոխության անհրաժեշտությունը:

«Օբյեկտիվ պատճառներով Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել հարս-փեսա-բարեկամ կապից: Կարեն Կարապետյանն ուղղակի պետք է հայտարարեր, որ ոչ մի արտոնյալ մարդ չպետք է լինի կրթության ոլորտում, շահերի բախումը պետք է բացառվի: Նա պետք է ասեր՝ վա՛յ նրան, ում աղջկա, փեսայի կամ բարեկամի արտոնյալ լինելու մասին լուր կհրապարակվի կամ դրա վերաբերյալ տեղեկություն կստանան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ հավելելով.

Իհարկե, ցանկալի չեն ազգակցական կապերով կուռ ու անարդար մթնոլորտ ունեցող կոլեկտիվներ: Վարչապետը մտահոգություն ունի, բայց ուղերձը սխալ ուղղությամբ գնաց, քանի որ ցանկացած տնօրեն կարող է ասել՝ ինչո՞ւ ձեզ կամ ԱԺ նախագահի, պատգամավորի բարեկամների կարելի է պաշտոնի նշանակել, ինձ՝ ոչ: Կադրային քաղաքականության առողջ սկզբունքը պետք է վերևներից սկսվի, թե չէ ներքևներում կասեն՝ ինչո՞ւ իրենց կարելի է, ինձ՝ ոչ»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее