▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Մանուկյանի սենսացիոն հայտարարությունը` վարչապետի ձեռքերն ու ոտքերը կապված են

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն օրերս «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Սաթիկ Սեյրանյանի հեղինակային հաղորդաշարի ժամանակ սկանդալային հայտարարություն է արել, ըստ նրա` վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը կապված են, ինչի պատճառով էլ նա չի կարող նորմալ աշխատել:

«Ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, Տ. Սարգպանին կթողնեի, լիազորություններ կտայի, լրիվ այն լիազորությունները, որ պետք են վարչապետին... Ձեռքերն ու ոտքերն արձակիր, ու եթե չի ստացվում, նոր հանիր»,-ասել է նա: Թերթը նկատում է, որ այս հայտարարության հեղինակը Հանրային խորհրդի նախագահն է, որն ի պաշտոնե քաջածանոթ է իշխանական կուլիսներում կատարվող անցուդարձին, ավելին, համարվում է գործող վարչապետի քաղաքական կնքահայրը և մտերիմը:
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее