▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վազգեն Մանուկյանին ևս այսօր այցելել են քննիչները»․ Իշխան Սաղաթելյան

«Երեկվա ելույթի հետ էր կապված։ Ես, ըստ էության, քաղաքական հայտարարություն եմ արել և բացատրություն չեմ տվել։ Հարուցված և հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը․ նույն տեմպով և ավելի վճռական շարունակելու ենք պայքարը, որովհետև դրված է մեր հայրենիքի փրկության հարցը։

Որևէ ճնշում չի ազդելու մեր պայքարի վրա»,- դուրս գալուվ ՔԿ-ից՝ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելով, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ևս այսօր այցելել են քննիչները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее