▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Միրզախանյանը խոչընդոտել է Թուրքիայի դեսպանատան առաջ հայերի ակցիաներին. Ա. Միրզոյան

Վազգեն Միրզախանյանը խոչընդոտել է Թուրքիայի դեսպանատան առաջ հայերի ակցիաներին. Ա. Միրզոյան

ՆյուԴեյ.am-ը Թբիլիսիում զրուցել է հասարակական գործիչ, «Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախկին նախագահ Արթուր Միրզոյանի հետ: Նա անդրադարձել է Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների հայոց եկեղեցու դեմ ուղղված քայլերին` հիշեցնելով որ Վրաստանի հայ համայնքը առաջիններից էր, որ ընդդեմ ազգադավ գործողությունների բողոքի ակցիա իրականացրեց:

Նա անդրադարձավ նաև Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Վազգեն Միրզախանյանի գործունեությանը և փախուստին. «Վազգեն Միրզախանյանի և մեր հարաբերությունները միշտ լարված են եղել, և այն տարիներին, երբ ես սկսում էի իմ առաջին քայլերը երիտասարդական միության շարքերում, լավ հիշում եմ, թե ինչպես էր նա ամեն տարի խոչընդոտում մեր կողմից կազմակերպվող ապրիլյան միջոցառումներին, դեպի Թուրքիայի դեսպանատուն երթերին:

Սակայն անկախ այդ հանգամանքից, երբ նրա դեմ սկսվեց այդ արշավը, ես այն քչերից մեկն եմ եղել, ով կանգնել է իր կողքին պաշտպանելով իր անունը և ոչ մի կաթիլ չեմ փոշմանում, որովհետև պաշպանում էի իմ եկեղեցու անունը: Այսօր, երբ նա դուրս եկավ եկեղեցու դեմ, ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր տարիներ առաջ ջանք ու եռանդ չխնայեցին Միրզախանյանին հեղինակազրկելու համար: Իսկ հիմա, երբ նա իրեն դրել է սրբի տեղ, հարցազրույցներ է տալիս Վեհափառի դեմ, այդ նույն մարդիկ ծպտում անգամ չեն հանում»:

Մանրամասները ՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее