Երեկ երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում 8 ամսական տղա երեխա է մահացել:Նախնական տվյալներով դեպքը տեղի է ունեցել իրենց բնակարանում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացնեիս եղել և մանկասայլակում գտնվող երեխան դիպել է բաց վարդակին ու հոսանքահարվել:

Այս մասին հայտնում է Armdaily.am-ը: Երեխան տան մեծ տատիկի հսկողության տակ է եղել ու տատիկը չի նկատել ինչպես է երեխան գնում բաց վարդակի մոտ ու հոսանքահարվում: Ընտանքիը տեղյակ չի եղել, որ երեխան հոսանքահարվել է, մտածել են լեզուն է կուլ գնացել, դրա համար ճիշտ օգնություն ցույց չեն տվել ու 45-50 րոպե երեխան ողջ է եղել հոսանքահարվելուց հետո: Սակայն երբ տեսել են, որ ինքնուրույն չեն կարողանում երեխային օգնություն ցուցաբերել շտապ օգնություն են կանչել և դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցները արձանագրել են երեխայի մահը:
Երեխան ընտանիքի առաջնեկն էր, զույգը վերջերս է ամուսնացել:


