Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շարունակում է զարմացնել: Նա, ելույթ ունենալով ռազմական մի թանգարանում, որտեղ ներկայումս պահվում են Չավեսի մասունքները` ասել է, որ ժամանակ առ ժամանակ քնում է այս դամբարանում, որպեսզի ներշնչանք ստանա նախկին նախագահի ոգուց։
Դամբարանը գտնվում է նախագահական նստավայրից շատ հեռու` Կարակասում: Իսկ Մադուրոն հավաստիացրել է, որ այստեղ մտածում է երկրին հուզող կարևոր խնդիրների մասին:
Նախքան սա Մադուրոն ապշեցրել էր շատերին` հայտարարելով, թե Չավեսն իրեն այցելել է փոքրիկ թռչնակի տեսքով ու պտտվել է իր գլխավերևում. հաղորդում է tvrain-ը: