«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջը պարզաբանում է տարածել. «Վենտետիկի հանձնաժողովի` «կոշտ գնահատականի» մասին լուրերը կեղծ էին. նախօրեին «168 ժամը» գրել էր, որ Փաշինյանը «բավականին կոշտ գնահատականներ պարունակող» նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից: Նյութում նշված էր, թե Հանձնաժողովը դատապարտել է Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով մամուլում այն լուրերին, թե Նիկոլ Փաշինյանը «կոշտ գնահատականներ պարունակող» նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից, նշել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, սակայն բոլորովին այլ բովանդակությամբ»,- նշել է Կարապետյանը:

Նա հայտնել է, որ նամակում հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացմանը: «Վենետիկի հանձնաժողովը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները:

Համաձայնելով, որ Հայաստանում կա վստահության լրջագույն պակաս դատական համակարգի նկատմամբ, նամակում Վենետիկի հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հանրային վստահությունն այդ համակարգի նկատմամբ վերականգնելու կարևորությունը»,- հայտնել էին վարչապետի աշխատակազմից»:
Կարդացեք նաև՝ Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է աջակցել ՀՀ-ում դատական համակարգի բարեփոխումներին. Բուքիքիոյի նամակը՝ Փաշինյանին


