ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պարզվում է՝ Վեոլիա ջրի Արեւմուտք ՏՏ Ալավերդու տեղամասի պետը նախահեղափոխական Հայաստանի Մանվել Գրիգորյանի շեյխավայել հաճույքներ է իրեն թույլ տալիս այս օրերին։
Օձունում եկեղեցի տանող ճանապարհին կառուցած դղյակի սկզբնամասում ու վերջնամասում ճանապարհին ասֆալտե արգելակներ է կառուցել, քանդել հիմնական ճանապարհն ու թեքություն կառուցել դեպի սեփական բակ։

Ոստիկանության Թումանյանի բաժնի հարգելի պետ եւ հարգելի ծառայողներ, արագորեն հասկացրեք այս մարդկանց՝ Հայաստանում իշխանությունն այլեւս պատկանում է ժողովրդին, ոչ թե արկածախնդիրների ինչ-որ խմբակի։ Պահանջում եմ նաեւ արագորեն վերացնել այս ապօրինի ինքնագործունեությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ու եղե՛ք զգոն։ Սա ձեր, ոչ թե իմ ծառայողական պարտականությունն է»։


