▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Վեոլիա ջրի» Արևմուտք ՏՏ Ալավերդու տեղամասի պետը շեյխավայել հաճույքներ է իրեն թույլ տալիս». Արեն Մկրտչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է՝ «Վեոլիա ջրի» Արևմուտք ՏՏ Ալավերդու տեղամասի պետը նախահեղափոխական Հայաստանի Մանվել Գրիգորյանի շեյխավայել հաճույքներ է իրեն թույլ տալիս այս օրերին։

Օձունում եկեղեցի տանող ճանապարհին կառուցած դղյակի սկզբնամասում ու վերջնամասում ճանապարհին ասֆալտե արգելակներ է կառուցել, քանդել հիմնական ճանապարհն ու թեքություն կառուցել դեպի սեփական բակ։

Ոստիկանության Թումանյանի բաժնի հարգելի պետ և հարգելի ծառայողներ, արագորեն հասկացրեք այս մարդկանց, որ Հայաստանում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին, ոչ թե արկածախնդիրների ինչ-որ խմբակի։ Պահանջում եմ նաև արագորեն վերացնել այս ապօրինի ինքնագործունեությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ու եղե՛ք զգոն։ Սա ձեր, ոչ թե իմ ծառայողական պարտականությունն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее