▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերադարձել է, թող բարով վերադառնա». Շարմազանովը՝ Ս. Բաբայանի մասին

a1plus.am-ը գրում է. ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո, որը վարել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ հիմնականում քննարկել են իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում, անվտանգության ամրապնդման միջոցառումների ընթացքը, ինչպես նաեւ՝ ԱԺ վերջին արտահերթ նիստի արդյունքները:

Խոսելով ԸՕ նախագծի ընդունման մասին՝ նա նեց, որ նման օրենքները միաձայն չեն ըդնունվում. «Կարեւորը լինի կոնսոլիդացիա: ՀՀԿ-ն, դուք գիտեք, որ բաղկացած է 70 պատգամավորից, հաշվի առնելով, որ ունեցել ենք նաեւ մի քանի բացակա, սա ամենալայն կոնսոլիդացիան էր, որ կարող էինք սպասել: 102 ձայնով ԸՕ անցկացնելը գերբավարար է: Ավելի լայն կոնսոլիդացիա ապահովելու համար չի բացառվում մենք շարունակենք համագործակցությունը մեր ընդդիմադիր գործընկերների հետ»:

Անդրադառնալով Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերադարձի մասին նախաձեռնությանը՝ Էդուարդ Շարմազանովը կարճ արձագանքեց. «Քաղաքացի է, վերադարձել  է. յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ տեղաշարժի: Վերադարձել է, թող բարով վերադառնա»:

Նա նաեւ նշեց, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանն այսօր հայտարարել է, որ Սամվել Բաբայանը չի դիմել ԼՂՀ ՊԲ-ին՝ մտնելու զինծառայության.  «Այլ բան չեմ կարող ասել. դա Սամվել Բաբայանի իրավունքն է՝ ինչով զբաղվել ԼՂՀ օրենքի շրջականերում»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե ՀՀ_ն սպառնում է ատոմային զենքով, Էդուարդ Շարմազանովը դա մառազմ ու զառանցանք  համարեց.  «Ի՞նչ ատոմային զենք: Դա ծիծաղելի է»:

Այս տարի ՀՀ-ն է ղեկավարում ՀԱՊԿ-ն: Պարոն Շարմազանովը նշեց, որ մեր ներկայացվածությունն այս կառույցում այլընտրանք չունի.  «ՀԱՊԿ այլընտրանքը դա Թուրքիան է, սա շատ հստակ է: Թուրքիան մնում եւ եղել է մեր թիվ մեկը սպառնալիքը, որ սատարում է Ադրբեջանի ահաբեկչությունը ԼՂՀ բնակչության նկատմամբ: ՀԱՊԿ անդամակցությունը բխում է մեր շահերից ու հեռանկարային է»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ NewsamChannel

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее