Ազգային ժողովը երեկ քննարկման դրեց Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը:
Փակ գաղտնի քվեարկությունը մեկնարկեց այսօր` 12:15-ից և ավարտվեց ժամը 13:00-ին: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ նիստին չի մասնակցել ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: 131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է101-ը: Անվավեր քվեաթերթիկ չի եղել:
Իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ. 88 կողմ, 13 դեմ:
Նշենք, որ այդ պաշտոնում ՀՀ նախագահի կողմից առաջադրված Իշխան Զաքարյանը 6 տարի ժամկետով կվերստանձնի ՎՊ նախագահի պաշտոնը: