▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերին Լարսում կանգնեցված ավտոբուսի մեջ կոկաին և հաշիշ են հայտնաբերել. վարորդը ՀՀ քաղաքացի է

Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում Հայաստան եկող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո թմրամիջոցներ են հայտնաբերել՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ:

Այս մասին հայտնում է «Sputnik-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ֆիննախի Եկամուտների ծառայության կայքը:

Ըստ տեղեկությունների` երեք հոգու ձերբակալել են, որից մեկը ՀՀ քաղաքացի վարորդն է:

Հիշեցնենք, որ Հայաստան եկող ավտոբուսը կանգնեցվել էր այս գիշեր։


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее