«Շինարարության ոլորտը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտոնում»,- նշել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր խոսքում՝ ավելացնելով. « ուրախությամբ եմ նշում, որ վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո ոլորտը կայունացել և ոտքի է կանգնել՝ շինարարության ընդհանուր ծավալները 2018-ի 10 ամսվա արդյունքներով աճել է 6 ու կես տոկոսով»:

Մանրամասները՝ տեսանյութում
Ավելացնենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը այսօր նույնպես փոքր ինչ կտրված է եղել քարոզարշավից ու զբաղվել է աշխատանքային առօրյայով:

Նա մասնակցել և ելույթ է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստին։
Նշենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի շրջանակում:


