▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վեստ Արմենիա»-ի ֆուտբոլիստի մարզաշապիկին ֆլոմաստերո՞վ էր գրված համարը

«Նոա» - «Վեստ Արմենիա» հանդիպման ժամանակ  հեռուստադիտողները նկատել են, որ «Վեստ Արմենիա»-ի խաղացողը մարզադաշտ է դուրս եկել շապիկով, որի վրա, ըստ նրանց,  ֆլոմաստերով է գրված եղել համարը։ 

Կադրը, առանց մեկնաբանության, չնայած ֆեյսբուքյան որոշ օգտատերեր նշում են, որ այդ փաստը լավագույնս է ներկայացնում հայկական ֆուտբոլում տիրող վիճակը․․․ ոմանք էլ տարակուսած  հիշեցնում  են, որ շապիկի վրա համար տպագրելը  հազարից երկու հազար դրամ արժե։

Ըստ տեղեկությունների, «Վեստ Արմենիա»-ի հիմնադիրը Վահե Ստեփանյանն է։

Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 5-1 հաշվով՝ հօգուտ Ռուի Մոտայի թիմի։

Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Համբարձումյանը, Գրեգորիոն, Այասը դուբլ գրանցեց, ևս մեկ անգամ սեփական դարպասը գրավեց հյուրերի ֆուտբոլիստը։ «Վեստ Արմենիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Գրիգորյանը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее