Հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք էրեբունի-Երեւան 2794 տոնակատարությանը կմասնակցի նաեւ ռուսաստանյան հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան:
Վերա Բրեժնևան ամուսնացած է, ունի երկու երեխա:
bravo.am-ը, հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Վիա Գրա խմբի նախկին անդամը, ով ամիսներ շարունակ հերքում էր ընտանեկան խնդիրներ ունենալու լուրերը, խոստովանել է, թե ամիսներ առաջ լքել է ամուսնացածների շարքը` բաժանվելով իր երկրորդ ամուսնուց` Միխայիլ Կիպերմանից:
Վերան հրաժարվել է խոսել ամուսնալուծության թեմայով:
Ըստ ասեկոսեների, դրա առիթ են հանդիսացել Միխայիլի ֆինանսական խնդիրները. զույգն ամուսնացել էր 2006 թվականին, երեք տարի անց ծնվել է նրանց դուստրը` Սառան:
Երգչուհին աղջիկ ունի նաեւ առաջին` քաղաքացիական ամուսնությունից` 11-ամյա Սոնյան: