▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանության պատճառով Արթուր Ալեքսանյանը կիսատ է թողել գոտեմարտը

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիի միջազգային մրցաշարում վիճաբանության հետևանքով չի շարունակել գոտեմարտը:

 98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպում էր վրացի Ռևազ Նադարեիշվիլու հետ։

Վրացի ըմբիշի օգտին կողմնակալ մրցավարության պատճառով տրիբունաներում զանգվածային քաշքշուկ է սկսվել, իսկ Արթուր Ալեքսանյանը լքել է գորգը՝ չշարունակելով պայքարը։ 

 Մրցավարները  Ալեքսանյանը տեխնիկական պարտություն են գրանցել`1։4 հաշվով։ 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее