▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն՝ Նորապատում․ 3 անձ է սպանվել

Թարմացում․ Նորապատ գյուղի գերեզմանատանը սպանություն է կատարվել, 3 զոհ կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են. 

«Վիճաբանությունը, դանակահարությունը և սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի միջև։ 

Կրակոցներ արձակողը Նորապատ գյուղից է, ով զենքով ինքնակամ գնացել և ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին»։

***

Մայիսի 26-ին՝ ժամը 11։37-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան։

Ներկայացնում ենք դեպքի վերաբերյալ այս պահին հայտնի նախնական տեղեկությունները։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը նշված վայրում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Դրանից հետո 63-ամյա կնոջ որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 3 անձ մահացել է։

Դեպքից հետո՝ կրակոցներ արձակած Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, խոստովանել կատարածը և իրավապահներին հանձնել զենքը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее