Տեղեկացրել էինք, որ ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ֆելիկյանն այսօր համացանցում գրել էր. «Որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ անհապաղ Սպիտակի հրապարակը անվանափոխել և կոչել մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի անունով»:
araratnews.am-ը գրում է, որ այսօր մի խումբ քաղաքացիներ` Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Լենա Նազարյանը, Մարիամ Մարգարյանը ակցիա են անցկացրել Սպիտակ քաղաքի Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակում: Ակցիայի մասնակիցները Ուկրաինայի նախագահի անունը կրող հրապարակում Յանուկովիչի անունով ցուցանակի վրա փակցրել են նոր ցուցանակներ, ըստ որի այդ հրապարակն այսուհետ կոչվելու է Կիևի Մայդանում իր իրավունքների համար մարտնչող, առաջին զոհ մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի անվամբ։
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում