▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիզային ռեժիմը հանելուց հետո Թուրքիայի քրդերը «կհոսեն» Եվրոպա

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը գերմանական «DPA» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև նախատեսվող վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մասին:

Քուրդ կուսակցապետը նշել է, որ իրենց կուսակցությունը կողմ է վիզային ռեժիմի ազատականացմանը, սակայն այդ դեպքում Թուրքիայում բնակվող քրդերը կսկսեն զանգվածաբար մեկնել դեպի Եվրոպա: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` Դեմիրթաշը նախազգուշացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցող ռազմական բախումների` լայնածավալ պատերազմի վերաճելու դեպքում ոչ միայն քրդերը կարող են փախչել Եվրոպա, այլ նաև` թուրքերը:

Դեմիրթաշը նշել է, որ այս պայմաններում ՔԲԿ-ի հետ (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) բանակցություններ սկսելու համար Թուրքիայի կառավարության վրա ճնշում գործադրելը հենց Եվրոպայի շահերից է բխում: Աղբյուրը նշոմ է, որ հուլիսին նախատեսվող Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման հետևանքների վերաբերյալ նմանատիպ կանխատեսում է արել նաև Գերմանիայի անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտի Թուրքիայի մասնագետ Գարեթ Ջենքինսը:

Ջենքինսը նշել է, որ 400-500 հազար մարդ, որոնց հիմնական մասը քրդեր կլինեն, կարող են դիմել ԵՄ ապաստան ստանալու խնդրանքով: Ըստ մասնագետի` Թուրքիայի հարավարևելյան շրջաններում գնալով ավելի շատացող բռնությունների ֆոնին դիմողների մեծամասնությունը ԵՄ-ում ապաստան ստանալու հնարավորություն կունենան: Ջենքինսը կարծիք է հայտնել, որ այս պայմաններում հավանական է, որ վիզային ռեժիմը վերացումը հետաձգվի` ավելացնելով, որ հակառակ դեպքում Շենգենյան պայմանագրի անդամ մի շարք երկրներ կարող են չեղարկել իրենց անդամակցությունը պայմանգրին:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее