▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վճարում եք միայն ավիատոմսի համար.մեծ ճամպրուկի դեպքում պետք է ավել վճարել. Տաթևիկ Ռևազյան

 

«Դուք վճարում եք միայն ավիատոմսի համար.սահմանվածից մեծ ճամպրուկի դեպքում պիտի ավել վճարել,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Նոր ուղղությունների համար որոշել ենք օդի տուրքը հանել, և դա իրականում շատ մեծ ազդեցություն է ունեցել»,- նշեց Տաթևիկ Ռևազյանը` հավելելով, որ եթե մինչ օրս դեպի Եվրոպա ունեցել ենք 6-7 չվերթ, այս փոփոխությունից հետո ունենալու ենք 16-17 չվերթ։

«2020 թվականին շատ լուրջ հոսքեր ենք սպասում։ Դա կապված է նաև նրա հետ, թե ինչքան են Հայաստանի մասին գրում միջազգային մամուլում։ Շատ լավ կլինի, որպեսզի մենք էլ, որպես ՀՀ քաղաքացիներ, կարողանանք Եվրոպա այցելել ուղիղ չվերթներով, ավելի հարմար ժամերով և էժան գներով»։

Մանրամասն՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее