▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վճարող մարդիկ ընտրակաշառք չեն վերցնի.Պատգամավորը՝ դրամահավաք կազմակերպող ուժերի կողմնակից

«Ցավում եմ, որ կուսակցությունները մանրամասն չեն ներկայացնում իրենց ծրագրերը: Միայն ինչ-որ կետեր են: Օրինակ՝ հետաքրքի՞ր է, ինչպե՞ս են պատկերացնում արցախյան հիմնախնդրի լուծումը: Բոլորն ասում  են՝ պետք է պաշտպանել մեր շահերը, զարկ տալ արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, բայց ո՞ր գործողություններով, չեն ասում: Կարող էին ներկայացնել գոնե՝ ապրիլյան պատերազմից քաղել ենք այս կամ այն դասերը, ու երբ գանք իշխանության՝ փոխելու ենք այս կամ այն օրենքը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունները հայտնեց պատգամավոր Թևան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է կաշառք տալուն ու վերցնելուն, պատգամավորը նկատեց.

«Ընտրակաշառքը օրենքի խախտում է, մնացածն էլ գիտակցական ընկալման հարցն է: 5000 դրամ վերցնողները գուցե օրվա խնդիր են լուծում,  բայց պետք է հասկանան, որ մեկ օր չեն ապրում: Դրա համար կողմ եմ այն ուժերին, որոնք դրամահավաք են կազմակերպում: Վճարող մարդիկ ընտրակաշառք չեն վերցնի: Երբ որ մի տեղ ենք գնում, որտեղ մեզ ծառայություն են մատուցում, վճարում ու պահանջում ենք, որ լավ լինի չէ՞: Նույնն էլ այս դեպքում է: Կվճարեք, երաժշտությունն էլ կպատվիրեք»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее