Ֆուտբոլային փորձագետ և «Կիզիլ-Ժար ՍԿ» ակումբ գլխավոր մարզիչ Վլադիմիր Ֆոմիչևը մեկնաբանել է ԱԱ 2018 որակավորման փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպումը:
«Կարծում եմ, որ Ղազախստանի հավաքականը պարտավոր էր հաղթել ներկայիս Հայաստանի թիմին: Բայց կար մի բայց: Դա «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր: Նա միակն էր այդ խաղում, ով փորձում էր ինչ-որ բան անել: Շատերրը ասում են, որ Իսլամհանը ՝ մեր Մխիթարյանն է: Սակայն, իրականում չպետք է փորձենք համեմատել այդ ֆուտբոլիստներին, քանի որ այդ խաղում Մխիթարյանը իր գործը շատ լավ կատարեց, իսկ ահա մեր առաջատարը ուղղակի «անհետացել» էր խաղադաշտից»,- ասել է Ֆոմիչևը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Մխիթարյանի և Օզբիլիսի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն: