▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է. ուղիղ միացում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս պահին գտնվում է Բաղրամյան պողոտայում: Նրա գլխավորությամբ այս պահին փոքրիկ խորհրդակցություն է անցկացվում:  Վլադիմիր Գասպարյանը զրուցում է այնտեղ գտնվող իր ենթականերից ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի, Վալերի Օսիպյանի  և մյուսների հետ: 

Այս պահի դրությամբ ոստիկաններև դեռ չեն մոտեցել ցուցարարներին, իսկ վերջիններս էլ երգում են ու պարում:

Նրանց թիվը բավական մեծ է:  

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, թե ինչու էր Վլադիմիր Գասպարյանն այսօր եկել Բաղրամյան պողոտա. «եկել է՝ տեսնի, թե ինչպես ենք աշխատում»:  

Օսիպյանի խոսքով՝ ոստիկանապետը դրական է գնահատել իրենց աշխատանքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее