168.am-ը գրում է, թե այսօր հայտնի է դարձել, որ Երևան-Չարենցավան և Երևան-Աբովյան թիվ 259 ավտոբուսային երթուղու վարորդները առաջիկա օրերին պատրաստվում են փակել Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան միջպետական ճանապարհները: Այդպիսով նրանք ցանկանում են իրենց բողոքն արտահայտել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի դեմ, որը տարիներ շարունակ մի քանի ավտոբուսներով անվճար ուղեվորափոխադրումներ է իրականացնում այդ ուղղություններով:
Նույն երթուղիներով, ինչպես հայտնի է, միանգամայն վճարովի հիմունքներով ուղեվորափոխադրումներ է իրականացնում Ծառուկյանի սանիկ, ներկայումս նրա հետ ոչ այնքան բարեկամական հարաբերություններ ունեցող և դրա արդյունքում ՀՀԿ-ական դարձած Արթուր Հարությունյանը՝ Պալաչ մականունով: Նա ընդամենը վերջերս մեծ ներդրումներ է իրականացրել և այդ երթուղիները համալրել է նոր ավտոբուսներով, որոնց գործունեությանն էլ «խփում են» Ծառուկյանի անվճար ավտոբուսները:
Այս պատմությունը մի քանի հետաքրքիր շերտեր ունի: Դրանցից մեկն այն է, որ Ծառուկյանի դեմ բողոքի ակցիայի հեղինակները գոնե արտաքուստ վարորդներն են: Այն դեպքում, երբ նույն Արթուր Հարությունյանը հրապակավ ընդամենը դժգոհություն է հայտնում Ծառուկյանի անվճար երթուղիների կապակցությամբ՝ անպայման նշելով, թե մարդկային դաշտում նրա հետ խնդիրներ չունի: Ստացվում է, որ Հարությունյանը անձամբ չցանկանալով հակամարտության մեջ մտնել Ծառուկյանի հետ, «պայքարի» է ուղարկում իր երթուղիներում աշխատող վարորդներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: