▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքն ու հաշիվները կալանքի տակ են․ քրգործ է հարուցվել

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ Կայքը 2018 թ.-ի օգոստոսին ներկայացրել էր, թե ինչպես է նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք բերել ընդամենը 200 հազար դոլարով: Հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, որը տեղից չի շարժվում:

Քննության առարկա դարձած առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը մեր հրապարակումից հետո դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նա նախկին ոստիկանապետի կնոջ մորից՝ Հեղուշ Գալստյանից, պահանջել է վճարել առանձնատան գումարը՝ 900 միլիոն դրամը, որը մինչ օրս չի ստացել: Դանիելյանը տունը վաճառել էր Հեղուշ Գալստյանին, սակայն գումարը չէր ստացել: Դրանից հետո Գալստյանը չէր կատարել բանկում ստանձնած իր պարտավորությունները, որից հետո բանկը աճուրդում առանձնատունը վաճառել էր Գասպարյանի կնոջ ազգականին, որն էլ այն նվիրել էր Գասպարյանի որդուն:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее