▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ չունի. վարչապետի աշխատակազմը հերքում է

 

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, թե վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Երևանում ու Թբիլիսիում ունի ռեստորաններ։


«Այսօր մամուլում գրվեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունի։ Անգամ նշվում էր, որ Վրաստանի մայրաքաղաքի Ռուսթավելի փողոցում այդ ռեստորանների թիվը երկուսն է։ 

Այս կապակցությամբ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ «Իրատես» թերթում 2019 թվականի հուլիսի 26-ին տեղ գտած «Բա ասում եք՝ գործարարներ չունեք» վերտառությամբ հրապարակման մեջ լրագրողի պնդումը, թե վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը «Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունի», իրականությանը չի համապատասխանում։

ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ պնդումն ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջում է «Իրատես» թերթում և Irates.am կայքում հրապարակել դրա հերքումը», - ասված է հերքման տեքստում։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее